News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այս տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհվել է 150 եւ վիրավորվել 2794  քաղաքացի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։

«ՀՀ-ում այսօրվա դրությամբ ունենք կայուն վթարայնության վիճակ, վիճակը կարելի է գնահատել բավարար, քանի որ վերջին հինգ տարիներին տարեցտարի աճող տենդենցի պայմաններում այսօր  պատահարների քանակի պատկերը փոխվել է ու դրանց հետեւանքով նվազել տուժած քաղաքացիների  թիվը։ Օգոստոսի 29-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է 1972  ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 150 եւ վիրավորվել  2794 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պատահարների քանակը նվազել է 174-ով, զոհերի թիվը 53-ով եւ վիրավորների թիվը 253-ով։ Այս երեք ցուցանիշները վթարայնության վիճակը բնութագրող ամենահիմնական  պարամետրերն են, որոնցով կարելի գնահատական տալ, թե ինչպիսին է երկրում վթարայնության վիճակը։ 2011-ից սկսած աճի տենդենց կար եւ առաջին անգամ այս տարի այդ աճի տենդեցը կանգնել է»,-ասել է Նորիկ Սարգսյանը։

Ըստ նրա՝  պատահարները նվազել են  երկու գործոնով՝ վարորդների նկատմամբ խիստ վարչարարությամբ եւ թաղանթապատված դիմապակիների դեմ պայքարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ