News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը պատրաստվում է 20 մլն դոլար ներդնել «Նաիրիտ» գործարանի արտադրությունը վերականգնելու համար։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 30–ին, լրագրողներին անձամբ Գրիգորյանն է ասել՝ ելույթ ունենալով տեսաասուլիսին։
EU-ASIA Buisness Finance Centre հոլդինգը ղեկավարող Գրիգորյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 12–13–ին ընկերության ներկայացուցիչները ցանկանում են Երեւան այցելել, այնուհետեւ գործարան՝  վերջինիս վիճակը գնահատելու համար։

Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը լրագրողներին ասել է, որ ընկերության ներկայացուցիչներն արդեն հանդիպել են էներգետիկայի փոխնախարարի հետ, որը գործարանի աշխատակիցներին (այժմ չեն աշխատում) առաջարկել է ներկայացնել արտադրական հզորությունների վիճակը։
Իսրայելյանը եւ կաուչուկի արտադրամասի պետ Գագիկ Ավետիսյանը հայտնել են, որ Գրիգորյանը, որպես հնարավոր ներդրող,  պայմանավորվել է նաեւ Իրանից գազ մատակարարելու մասին (որից ստանում են ացետիլեն՝ կաուչուկի հումքը)։

Գործարանը կարելի է վերագործարկել մյուս տարվա գարնանը։ Առաջին 1.5 տարիների ընթացքում գործարանը կաուչուկ կթողարկի ացետիլենային տեխնոլոգիայով (տարեկան 8-10 հազար տոննա՝ ինչպես եղել է 2000–ական թվականների կեսի միջին ցուցանիշը), որից հետո կգործարկվի բութադիենային տեխնոլոգիան, որի դեպքում արտադրության ծավալը հնարավոր կլինի հասցնել  մինչեւ 20-25 հազար տոննայի։

«Մեր խոսքի հիմքում այն պլաններն են, որոնց մասին մեզ հայտնել է պարոն Գրիգորյանը։ Մեր հաշվարկներով դրա համար անհրաժեշտ է մոտ 70 մլն դոլար։ Դա ավելին է 20 մլն–ից, սակայն բավական փոքր է այն հարյուրավոր միլիոններից, որոնք ներկայացված էին Համաշխարհային բանկի հաշվետվության մեջ (տեխնոլոգիայից կախված՝ 210–ից մինչեւ 346 մլն դոլար – խմբ.)։  Հետագայում նոր ներդրողների հետ թող կառավարությունն աշխատի, քանի որ այժմ գործարանը պետությանն է վերադարձվել։ Եթե կասկածում են, թող ստուգեն՝ արդյոք նրանք փող ունե՞ն։ Եթե պարզվի, որ ունեն, ինչու խանգարել նրանց աշխատելուն»,– հայտարարել է Իսրայելյանը։

Հիշեցնենք, որ 2006 թվականին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը պետությունը 40 մլն դոլարով վաճառեց բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին։ Այդ ժամանակից ի վեր ընկերությունը գործնականում ոչ մի անգամ հանդես չի եկել հանրության կամ մամուլի առաջ։ 2006 թվականին ԱՊՀ պետական միջազգային բանկը Rhinoville–ին 70 մլն դոլարի վարկ տրամադրեց, որն ընկերությունը չի փակել։ 2014–ի հունվարին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարեց  պարտքի դիմաց բաժնետոմսերի 90 տոկոսը բռնագանձելու բանկի հայցը։ Բաժնետոմսերի 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն էր պատկանում։ Բանկի հետ բանակցությունների արդյունքում 2015–ի դեկտեմբերին կառավարությունը մնացած 90 տոկոսն էլ ստացավ։ Համաշխարհային պահանջարկ ունեցող քլորոպրենային կաուչուկ արտադրող ձեռնարկությունը չի գործում 2010–ի ապրիլից։ Կառավարությունը ներդրողների է փնտրում, իսկ մինչեւ հունիսի 15–ը պատրաստվում է գործարանի վերագործարկման հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնել ռուսական «ՌԿ–Քիմկոմպոզիտ» ընկերության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ