News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելցի եւ գերմանացի հնագետները Բեյթ-Շեանա հովտում գտնվող Թել Ցաֆ հնագույն բնակավայրում գտածո են հայտնաբերել, որն արմատապես կփոխի ոչ միայն հազարավոր տարիներ առաջ Իսրայելում բնակված մարդկանց սննդակարգի, այլեւ քաղաքակրթության զարգացման արագության վերաբերյալ պատկերացումները, փոխանցում է Newsru-Իսրայելը:

Պեղումների ընթացքում գիտնականները հայտնաբերել են ձիթապտղի հարյուրավոր կորիզներ, որոնք 7000 տարվա հնության են: Ավանդական պատկերացումների համաձայն՝ այդ ժամանակ մարդու սննդակարգը կազմված էր հատիկընդեղեններից եւ լոբազգիներից, որին մսեղեն էր ավելանում միայն տոնական օրերին:

Այդ ժամանակաշրջանում մարդիկ ցորեն, վարսակ, հնդկաձավար, լոբի, ոլոռ էին մշակում, նաեւ անասնապահությամբ զբաղվում՝ այծ, ոչխար, կով եւ խոզ էին պահում: Այսպիսի տնտեսությանը նստակյաց կենսակերպ էր անհրաժեշտ, սակայն կարելի էր նաեւ գյուղատնտեսական լուրջ ենթակառուցվածքներ չունենալ:

Ձիթապտղի աճեցումը, որի հետքերը հայտնաբերել են հնագետները, վկայում է հասարակության զարգացման առավել բարձր մակարդակի մասին: Այդպիսի մշակույթը ոռոգման համակարգ էր պահանջում, ինչը նշանակում է, որ մարդկությունը անհրաժեշտ գիտելիքներ էր ձեռք բերել դեռեւս հազարամյակներ առաջ՝ ի տարբերության նախնական ենթադրությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ