News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայում Ֆրենկ Դոզն աշխարհի ամենածանր հեծանիվն է հավաքել՝ հույս ունենալով Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել: Այս մասին հաղորդում է AP-ն:

Երկանիվ հսկան 940 կգ է կշռում: Գինեսի այժմյան ռեկորդակիրը 860 կգ է, այդ պատճառով Ֆրենկը որոշել է ծանրացնել իր «երկաթե նժույգը»: Դոզը հեծանվով 200 մետր կանցնի՝ պաշտոնական գրանցման համար:

Ֆրենկ Դոզն իր հեծանիվը սկսել է հավաքել մարտից: Նա 1.53 մետր տրամագծով անիվներ է օգտագործել, ինչը երթեւեկությունը զարմանալի դյուրին է դարձրել:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ