News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տասնյակ հազարավոր անլեգալ միգրանտներ են Եվրոպա մտնում բալկանյան երթուղով, չնայած այս տարվա մարտին այն փակվել էր, գրում է The Guardian–ը:

Միջանցքի փակումը զգալիորեն նվազեցրել է մայրցամաք մտնող փախստականների թիվը, սակայն պարբերականի տեղեկություններով մարտից մինչեւ հիմա 24 470 մարդ Եվրոպա է մտել Սերբիայի տարածքով: Այդ նույն ժամանակահատվածում 21 231 փախստական է հասել Ավստրիա, ինչը 2015-ի այդ նույն ժամանակահատվածի ցուցանիշի մոտ մեկ տասներորդն է, սակայն գերազանցում է անցած տարիների տարեկան ցուցանիշները:

Շատերը նախընտրում են Եվրոպա ուղեւորվել Բալկաններով, այլ ոչ թե Թուրքիայից նավով հասնել հունական կղիզներ, որտեղ նրանց երկար ստուգում են: Փախստականների զգալի մասն էլ մաքսանենգներին է վճարում, որպեսզի նրանք իրենց Եվրոպա հասցնեն:

«Սա մաքսանենգների համար դրախտ է: Եվրոպան մաքսանենգներին շատ աշխատանք է տվել»- ասում է Թարեք Ահմեդը՝ 26-ամյա սիրիացի ատաղձագործը:

Մի շարք փորձագետների կարծիքով բալկանյան երթուղու փակումը արդարացված չէր՝ այն ստիպել է, որ փախստականները Եվրոպա հասնելու ավելի վտանգավոր ուղիներ որոնեն, ավելացրել է պաշտպանության ու հոգատարության կարիք ունեցող մարդկանց տառապանքները, նաեւ՝ մաքսանենգների աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ