News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղազախստանում օգոստոսի 12-ից 30-ին կասեցվել է երեք արմատական խմբավորման գործունեությունը, որոնք երկրի տարածքում ահաբեկչական գործողություններ էին պլանավորել: Այդ մասին հայտնում է Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) կայքը:   

«Ազգային անվտանգության կոմիտեն հայտնում է օգոստոսի 12-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Արեւմտաղազախական եւ Ակտյուբինյան մարզերի տարածքում արմատական երեք խմբավորման գործունեությունը կասեցնելու մասին:  Արդյունքում խափանվել են արմատականների` իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակում կատարելու, ինչպես նաեւ զանգվածային կուտակման վայրերում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մտադրությունները», — ասված է հաղորդագրության մեջ: 

Խուզարկության ընթացքում առգրավվել է հրազեն եւ զինամթերք, ինքնաշեն պայթուցիկ  սարք, դանակներ, ծայրահեղական բովանդակությամբ տպագիր եւ աուդիոնյութեր, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ատրիբուտիկա: 

Ներկայումս խմբավորման անդամների նկատմամբ նախաքննություն է սկսվել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ