News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԼՂՀ-ում առաջարկվող նախագահական համակարգը առավելագույնս մոտ է բացարձակ ժողովրդավարության գաղափարին: Այս մասին օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով, այսօր ինքը կհանդիպի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու կքննարկի սահմանադրական փոփոխությունները:

«Զարմանալի է, որ Լեռնային Ղարաբաղը գնում է մի ուղով, որը տարբերվում է Հայաստանից: Դա կառավարման նախագահական ձեւի ներդրումն է, մենք այն անվանում ենք «վարչապետական», քանի որ ժողովուրդն ունենալու է ընտրված վարչապետ ու նախագահ, նաեւ ուժեղ խորհրդարան: Հավատում եմ, որ մեր այցը կնպաստի կարեւոր գաղափարի ներդրմանը՝ ավելի կարեւոր, քան նույնիսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման գաղափարը»- ասել է Պարույր Հայրիկյանը: Նրա համոզմունքով դա ղարաբաղյան կարգավորման հարցում ավելի լուրջ ավանդ է լինելու, քան նույնիսկ ամենահզոր սպառազինումների մատակարարումը: «Հույս ունեմ, որ Ղարաբաղում կհասկանան այս խնդրի կարեւորությոնը, ու մեկ տարի հետո աշխարհի քարտեզում ԼՂՀ –ն նշված կլինի որպես միակ բացարձակ ժողովրդավարական երկիր»,- ամփոփել է Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ նոր սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին: Հայեցակարգի համաձայն՝ հանրապետության նախագահը կստանձնի նաեւ վարչապետի լիազորությունները: Ըստ հայեցակարգի՝ նախագահը նշանակելու ու պաշտոնից ազատելու է նախարարներին, օրենսդրական վետոյի իրավունք է ունենալու, որը կարող է հաղթահարվել միայն ԱԺ պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Նաեւ ըստ հայեցակարգի առաջարկում են նախագահական ու խորհրդարանական ընտրությունները միաժամանակ անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ