News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

83 տարեկանում Չիկագոյի կենդանաբանական այգում սատկել է Cookie անունով վարդագույն կակադուն: Այս մասին հայտնում է The Washington Times–ը: Պարբերականը գրում է, որ կակադուն եղել է իր ընտանիքի ամենաերկարակյաց ներկայացուցիչներից մեկն է եղել ( սովորաբար այդ թռչունները ապրում են 60-80 տարի):

 Չիկագոյի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը հայտնում է, որ թռչունը իրենց մոտ է տեղափոխվել 1 տարեկանում ավստրալիական կենդանաբանական այգուց:

Մամուլի ծառայությունից նաեւ հայտնում են, որ կյանքի վերջին երկու տարիներին կակադուն իրեն շատ վատ էր զգում ու տառապում էր մի շարք հիվանդություններից, դրա համար էլ այգու աշխատակազմը որոշել է մահաբեր ներարկում անել թռչունին: Կենդանաբանական այգու աշխատակիցները ասում են, որ ծեր կակադուները տառապում են նույն խնդիրներից, ինչ մարդիկ՝ օրինակ արթրիտից, օստեոպորոզից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ