News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեր երկիրը ձգտում է համակողմանի ու փոխշահավետ գործակցություն զարգացնել բարեկամ Ճապոնիայի հետ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեիշիրո Էտոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով պատվիրակության առաջին այցը Հայաստան՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Ճապոնիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արեւելյան Ասիայի երկրների հետ Հայաստանի հարաբերություններում, եւ մեր երկիրը ձգտում է համակողմանի ու փոխշահավետ գործակցություն զարգացնել բարեկամ Ճապոնիայի հետ:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սեիշիրո Էտոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհաղորդի երկու երկրների միջխորհրդարանական կապերի սերտացմանը՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելով այդ ոլորտում հայ-ճապոնական համագործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք հաճույքով են հիշել 2012թ. ՀՀ նախագահի Ճապոնիա կատարած պաշտոնական այցը, որը, նրանց համոզմամբ, նոր հնարավորություններ բացեց երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման եւ խորացման համար:

Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեիշիրո Էտոն, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում, պատրաստակամություն է հայտնել անել ամեն հնարավորը ակտիվացնելու խորհրդարանականների միջեւ շփումներն ու նպաստելու հայ-ճապոնական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ այդ ամենը ամուր հիմք դարձնելու երկկողմ տնտեսական կապերի զարգացման համար:

Կողմերը քննարկել են փոխշահավետ տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության զարգացման հնարավորություններն ու առկա ներուժը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ