News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանում ապրիլի 11-ին ժամկետային զինծառայող Գառնիկ Ավետիսյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ժամկետային զինծառայող Հայկ Հարությունյանն ապրիլի 11-ին ժամը 15:35-ի սահմաններում, Զիլ-131 մակնիշի ավտոմեքենայի անվադողերը լիցքավորելու նպատակով իրեն ամրակցված «Ուրալ 4320» մակնիշի մեքենայով ծածկարան մուտք գործելիս մահացու վրաերթի է ենթարկել ավտոմեքենայի առջեւ կանգնած Գառնիկ Ավետիսյանին:

Հայկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է   ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. ապրիլի 11-ին ժամը 16:00-ի սահմաններում «Ուրալ-4320» մակնիշի N զինհամարանիշի մեքենայով քարշակելիս՝ մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման հետեւանքով պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Ավետիսյանը մնացել է քարշակող եւ քարշակվող «ԶԻԼ-131» մակնիշի N զինհամարանիշի մեքենաների արանքում, որից քիչ անց՝ Դիլիջանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, մահացել է: Հարուցվել է քրեական գործ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ