News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մոսկվան միանգամայն գոհ է G20 ձեւաչափից, որն առավելագույնս լիարժեք է արտացոլում աշխարհում ուժերի դասավորությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն՝ ի պատասխան Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի՝ Ռուսաստանի G8 վերադառնալու հեռանկարների վերաբերյալ հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքի:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Պեսկովն ընդգծել է, որ «Մեծ քսանյակի» ձեւաչափը թույլ է տալիս «տեղի ունեցող գործընթացներում աշխարհի առաջատար տնտեսություններից ավելի ամբողջական մաս ստանալ»: «Այն արտացոլում է ուժերի դասավորությունը եւ Ռուսաստանին թույլ է տալիս այդ ձեւաչափում իր պոտենցիալն առավել լայն բացահայտել»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ Գերմանիայի լրատվամիջոցների հետ զրույցում Շթայնմայերը հնարավոր էր համարել Ռուսաստանի վերադարձը G8: Նման որոշում կայացնելու հավանականությունը նա կապել է Դոնբասում գրանցված առաջընթացի եւ Սիրիայի հարցով բանակցությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ