News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը հետագա 24 ժամվա ընթացքում կարտահանձնի  8 իրանցու, որոնք կալանքի են առնվել: Այդ մասին հայտնել է  ԻԻՀ-ի արտգործնախարարի հյուպատոսական եւ խորհրդարանական հարցերով տեղակալ Հասան Քաշքաուին, հայտնում է   Irna-ն:

Նրա խոսքով, իրանցի դատապարտյալները իրանցի սահմանապահներին կփոխանցվեն հետագա  24 ժամվա ընթացքում: Արտահանձնումը հնարավոր է դարձել Հայաստանում Իրանի դեսպանատան ջանքերի եւ երկրի արդարադատության նախարարության համագործակցության շնորհիվ: 

Նշվում է, որ իրանցիները հիմնականում դատապարտվել են թմրանյութի մաքսանենգ առեւտրի փորձի համար: Նրանք կշարունակեն իրենց պատիժը կրել հայրենիքում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ