News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին նվիրված Ուկրաինայի հայերի միության միջոցառումների շրջանակում Խերսոնում բացվել է «Ուկրաինայի հայկական ժառանգությունը» ցուցահանդեսը, փոխանցում է Analitikaua.net պորտալը:

Ցուցանմուշները Ուկրաինայի հայերի պատմության եւ մշակույթի այնպիսի բազմադարյա վկայություններ են ներկայացրել, ինչպիսին են Լվովի հայկական տպարանը, Սոֆյա Կիեւսկայայի գրաֆիթին, հայկական հրաշագործ սրբապատկերները:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության կոմիտեի եւ Խերսոնի մարզային «Ուրարտու» հայ համայնքի համատեղ ջանքերով: Ցուցահանդես են այցելել Խերսոնի հայ համայնքի, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ:

Այս տարի լրացել է Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակը: Վենետիկից, Կոստանդնուպոլսից եւ Հռոմից հետո Լվովը դարձել է հայկական գրատպության չորրորդ կենտրոնը: Լվովում տպագրված հայերեն առաջին գիրքը «Դավիթ եւ սաղմոս» («Դավթի սաղմոսները») գիրքն է, որ հրատարակվել է 1616 թվականի դեկտեմբերի 15-ին:

Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին նվիրված թեմատիկ միջոցառումներ են կազմակերպվում երկրի տարբեր տարածաշրջաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ