News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերի ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ գործը կքննի նախկին քննիչ, ներկայումս դատավոր Արշակ Վարդանյանը:

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա: Ըստ մեղադրական եզրակացության՝ Տաճատ Նորատունկյանը, Արթուր Այվազյանը, Կոստան Բուդաղյանը եւ Դավիթ Փերիխանյանը հանդիսացել են պաշտոնատար անձ եւ օգտագործել իրենց պաշտոնեական դիրքը: Այն է՝ 2015թ. հունիսի 23-ին Ազատության հրապարակում խոչընդոտել են «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանի մասնագիտական օրինական գործունեությանը եւ ապօրինաբար նրան բերման ենթարկել՝ խոչընդոտելով վերջինիս աշխատանքը, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանի մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաեւ Աշոտ Բոյաջյանի, լրագրող Արթուր Պապյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Տաճատ Նորատունկյանին, Արթուր Այվազյանին, Կոստան Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Դավիթ Փերիխանյանին՝ ՔՕ 164-րդ եւ 185-րդ հոդվածների 1-ին մասերով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
«Էլեկտրիկ Երեւանից» մեկ տարի անց երկու ոստիկանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել
Քրեական հետապնդում է հարուցվել ոստիկանության փոխգնդապետի ու վերջինիս ծառայակից ոստիկանի նկատմամբ...
Ամենաշատ