News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայր) մերժել է «Սարի թաղ»-ի դեպքերով հարուցված քրեական գործը կասեցնելու մասին ՀՔԾ որոշման դեմ ներկայացված՝ տուժող լրագրողների բողոքը։

Հիշեցնենք, 2016 թվականի հուլիսի 29-30-ին Երեւանի Սարի թաղում ծավալված իրադարձություններից հետո, երբ քրեական գործ հարուցվեց,  տուժած լրագրողներից 2-ը դիմեցին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե՝ իրենց իրավունքների պաշտպանության համար: ԽԱՊԿ-ի փաստաբանները ներկայացրել են նրանց շահերն իրավապահ մարմինների հետ հարաբերություններում։ Կազմակերպությունը հետեւել է գործի ընթացքին՝ մշտապես հարցումներ ուղարկելով ՀՔԾ, ու արձանագրել նախաքննության անարդյունավետությունը:

Այս կապակցությամբ ԽԱՊԿ-ն աջակցել է լրագրողներին՝ բողոքով դիմել  միջազգային ատյաններ: Մի լրագրողների  գործն  ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մյուսինը ՝ Եվրոպական դատարան: Թեեւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն կոմունիկացրել էր (շրջանառության մեջ էր դրել) բողոքը, սակայն  ի վերջո հորդորել է նախ  երկրի ներսում սպառել բոլոր հնարավորությունները:

Մինչդեռ, ՀՔԾ-ն, կասեցնելով քրեական գործը, պաշտոնապես հաստատեց իր անգործությունը, իսկ 1-ին ատյանի դատարանն էլ պաշտպանեց քննչական մարմնի որոշումը։

«Վատ որոշում է,- արձագանքելով դատարանի որոշմանը՝ասաց ԽԱՊԿ փաստաբան Կարեն Տոնոյանը։- Գտնում եմ, որ դատարանի կողմից ՀՔԾ-ի կասեցման որոշումը պետք է վերացվեր։ Այն բոլոր նյութերը, որ քննիչը ներկայացրել էր դատարան, եւս հիմնավորում էին, որ իրականացվել է թերի քննություն, որ անհրաժեշտություն կա շարունակելու քննությունը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
«Էլեկտրիկ Երեւանից» մեկ տարի անց երկու ոստիկանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել
Քրեական հետապնդում է հարուցվել ոստիկանության փոխգնդապետի ու վերջինիս ծառայակից ոստիկանի նկատմամբ...
Ամենաշատ