News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ես կարծում եմ՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ վաղվա վարչապետը, չգիտեմ ով կլինի, կկիսեն իրենց մոտեցումները, որովհետեւ երկուսի նպատակն էլ նույնն է, որ վաղվա քաղաքացին զգա փոփոխություն սեփական մաշկի վրա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը:

Հարցին, թե Դուք ինքներդ զգացիք այդ փոփոխությունը Ձեր մաշկի վրա, նա պատասխանեց. «Ես վաղվա մասին էի խոսում, երեկվա մասին չէի խոսում»:

Իսկ փոփոխություններ տեղի ունեցա՞ն Տիգրան Սարգսյանից հետո Հովիկ Աբրահամյանի վարչապետության ընթացքում հարցին Հակոբ Հակոբյանն արձագանքեց. «Որպես Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ կարող եմ ասել հետեւյալը. փոփոխությունները մարդն իր մաշկի վրա կարող է զգալ գոնե 10 տարում: Երբ ինձ հարցնում են՝ երբ կկրճատվի աղքատությունը, ես պատասխանում եմ՝ աղքատությունը երկար պետք է կրճատվի, չի վերանա: Մեր ՀՆԱ-ն եթե այսօր 11 մլրդ դոլար է, գոնե պետք է դառնա 15 մլրդ դոլար, որ մենք մեր աչքով տեսնենք աղքատության կրճատումը»:

Նա կարծիք հայտնեց, որ քաղաքական ուժերը բարոյական առումով պարտավոր են մաս կազմել նոր ձեւավորվելիք ազգային համաձայնության կառավարությանը:

Դիտարկմանը, թե ազգային համաձայնության կառավարության մասին Սերժ Սարգսյանը խոսեց «Սասնա ծռերի» գործողությունից հետո, արդյոք Սերժ Սարգսյանը կաներ այդ փոփոխությունը, եթե տեղի չունենար ՊՊԾ գնդի գրավումը, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Հասարակության մեջ բեւեռացումները, կուտակվող հակասական հարաբերությունները, որոնց արդյունքում ծնվում են նոր երեւույթներ, դրանց համար ժամանակ է պետք: Իմ տրամաբանությամբ, ՊՊԾ գնդի հետ կապված «Սասնա ծռերի» գործողությունն արագացրեց այս ամեն ինչը: Եթե չլիներ նման գործողություն, միգուցե սրան գայինք 3 տարի կամ 4 տարի հետո: Սա ուղղակի, բաց արտահայտեց այն կարծիքը, որ հասարակության մեջ կուտակվել են երեւույթներ, որոնք ազգային համաձայնության խնդիր ունեն: Այստեղից նախագահի մոտ ծնվեց հայտնի ելույթը, որտեղ նա հայտարարեց, որ ազգային համաձայնության կառավարության պետք է ձեւավորվի, որպեսզի կառավարման համակարգում հասարակության բեւեռացված տարբեր շերտերի ընդգրկումով կարողանանք հանել այդ բեւեռացումը»:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ով ըստ լուրերի նշանակվելու է ՀՀ վարչապետ, Հակոբ Հակոբյանն ասաց. «Իմ գնահատականը չեմ ասի, հասարակության գնահատականը երեկ ստուգել եմ՝ դրական է: Երեկ ես գտնվում էին հոգեհանգստի եւ մարդկանց պարզ հարց էի տալիս՝ ստուգելու համար այն, ինչ դուք եք ուզում ստուգել, արձագանքը դրական է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին, նաև դեպի Վրաստան ճանապարհը՝ Բագրատաշենի հատվածում
Երևանում ու մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են...
Քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Արարատ մայրուղիները
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի կոչին հետևելով…
Բագրատ սրբազանի՝ Հանրապետության հրապարակից սկսված շրջայցն ավարտվել է.հաջորդ հանդիպումը կլինի Սուրբ Աննա եկեղեցու բակում
Երեկոյան` ժամը 19-ին, կհավաքվեն Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում...
Քաղաքականության մեջ այսքան խորացած մարդը չի կարող համարվել Սրբազան. Արփինե Դավոյան
 Քաղաքականության մեջ այսքան խորացած և նման գործունեությամբ զբաղվող անձը ինձ համար չի կարող համարվել Սրբազան, ես նրան կանվանեմ Բագրատ Գալստանյան կամ Վազգեն...
Բագրատ Սրբազանն, այդուհանդերձ, մտել է ԳԱԱ գլխավոր շենք, ապա ամփոփել այսօրվա շրջայցը
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդն ասաց, որ վաղն այցելելու է արվեստի իսնտիտուտ…
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Գեղարքունիքում ավտոերթ են անցկացնում
Ակցիայի մասնակիցները կլինեն Մարտունի, Գավառ և Սևան քաղաքաներում...
Ամենաշատ