News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վիննիցայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի խաչքարի բացում եւ օծում, հայտնում է  Analitikaua-ն:

Խաչքարը, որը տեղադրվել է Սուրբ Հարության տաճարի կողքին, օծել է  Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը: 

Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը հայտնել է, որ բացման արարողությանը ներկա են եղել քաղաքային իշխանության, ուղղափառ եկեղեցու, Ուկրաինայի հայերի միության, Վիննիցայի եւ երկրի այլ շրջանների հայ համայնքների, շրջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ:   

Իր ելույթում «Վիննիչինայի հայկական սփյուռք» շրջանային կազմակերպության նախագահ Սամվել Եղոյանը պատմել է խաչքարի եւ նրա նշանակության մասին: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը Հայոց ցեղասպանության   100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հանդես էր եկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի տեղադրման նախաձեռնությամբ: 

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված խաչքարեր են տեղադրվել Նիկոլաեւում, Պոլտավայում, Դնեպրոպետրովսկում, Կիրովոգրադում, Ուժգորոդում, Բերեժանիում, Խմելնիցկիում, Չեռնիգովում, Սլավուտիչում  (Կիեւի մարզ) եւ Ռայկիում (Ժիտոմիրյան մարզ): Իսկ Խարկովում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է բացվել: Այլ շրջաններում Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաձեւեր են ընդունվել: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ