News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայտնի են այն մասնագիտությունները, որոնք ամենամեծ վնասն են հասցնում սրտի աշխատանքին, ինչպես նաեւ կազմվածքին:

Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի մասնագետները 45 տարեկան ավելի քան 5.500 կամավորի են հետազոտել. չափել են նրանց զարկերակային ճնշումը, արյան մեջ շաքարի եւ խոլեստերինի մակարդակը:

Պարզել է, որ ամենավատը վաճառողների եւ ձեռներեցների վիճակն է: Նրանք, ի տարբերությունների մյուսների, ավելի հաճախ են ավելորդ քաշ հավաքում եւ սրտի հետ կապված խնդիրներ ունենում:

Վարկանիշում տեղ են գտել նաեւ ոստիկանության եւ հրշեջ ծառայության աշխատակիցները, այնուհետեւ՝ բեռներ բարձող բանվորները: Առաջինները խոլեստերինի բարձր մակարդակ ունեն, 33%-ն էլ տառապում է բարձր ճնշմամբ, իսկ բանվորների թույլ օրգանը թոքերն են:

Ցուցակի վերջին տեղերում են մենեջերները, իրավաբանները, բժիշկները, հաշվապահները եւ գործարարները: Այս մասնագիտությունների տեր մարդիկ նույնպես հաճախ սթրես են ապրում եւ անառողջ սնունդ օգտագործում, սակայն նրանք նաեւ ավելի շատ ժամանակ են անցկացնում ֆիզիկական ծանրաբեռնվածությանը՝ նախընտրելով ակտիվ եւ առողջ կենսակերպ վարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ