News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ–ին Վրաստանի հնարավոր անդամակցությունը ոչ մի կերպ չի անդրադառնա Թբիլիսիի եւ Երեւանի հարաբերությունների վրա։ Այս մասին սեպտեմբերի 12-ին՝ Երեւանում բացված «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» թեմայով կոնֆերանսի մեկնարկից առաջ, ասել է Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։

Անդրադառնալով NEWS.am–ի թղթակցի հարցին, թե կարելի է արդյոք մոտ ապագայում ակնկալել Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ–ին, Փանջիկիձեն պատասխանեց. «Ես լիահույս եմ, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ–ին  հնարավոր է մոտ ապագայում։ Վրաստանը անկախության օրվանից աշխատում է ՆԱՏՕ–ի հետ։ Մենք ինտեգրացիայի շատ գործիքներ ունենք, եւ դրանք շատ լավ են աշխատում։ 2008-ից մենք հույս ունենք, որ դա շուտով տեղի կունենա, եւ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի վերջին այցը Թբիլիսի ցույց է տալիս, թե ինչպիսի սերտ հարաբերություններ ունենք մենք դաշինքի հետ, եւ դա անպայման կհանգեցնի ՆԱՏՕ–ին Վրաստանի անդամակցությանը»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես դա կանդրադառնա Վրաստանի եւ ՀԱՊԿ անդամ Հայաստանի միջեւ  հարաբերություններին, Փանջիկիձեն ասել է. «Դա ոչ մի կերպ չի անդրադառնա հայ–վրացական հարաբերություններին, քանի որ մենք շատ լավ, վաղեմի հարաբերություններ ունենք, եւ այն, թե որ բլոկի անդամ ենք մենք դառնալու, ոչ մի ազդեցություն չի ունենա։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ չնայած այն հանգամանքին, որ Վրաստանն ուզում է անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ–ին, իսկ Հայաստանը այլ պլաններ եւ հավակնություններ ունի, դա ոչ մի կերպ խոչընդոտ չի դառնա երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ