News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իտալիայի Ամատրիչե քաղաքի վարչակազմը, որն ամբողջությամբ ավերվել էր երկրաշարժի հետեւանքով, հայց է ներկայացրել ֆրանսիական երգիծական Charlie Hebdo պարբերականի դեմ տարերային աղետի ծաղրանկարը հրապարակելու համար, փոխանցում է Askanews-ը:

«Այսօր առավոտյան հայց ենք ներկայացրել, քանի որ կարծում ենք՝ անխոհեմություն է տարերային աղետի զոհերին ծաղրելը»,- հայտարարել է փաստաբան Մարիո Չիկետին, որը քաղաքապետարանի շահերի ներկայացուցիչն է:

Ծաղրանկարի վրա, որը վերնագրված է «Երկրաշարժ իտալական ձեւով», պարբերականի երգիծաբանները երկրաշարժի զոհերին համեմատել են իտալական խոհանոցի ուտեստների հետ:

Հիշեցնենք, որ Իտալիայի կենտրոնական հատվածում օգոստոսի 24-ի գիշերը երկրաշարժ էր տեղի ունեցել: Հաղորդվում էր, որ երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 292–ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ