News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայտնի հոլանդացի գեղանկարիչ Վինսենտ Վան Գոգը կյանքի վերջին մեկուկես տարում տառապում էր փսիխոզի կրկնվող նոպաներից։ Այս մասին հայտնել են ամստերդամցի փորձագետները։ Հետազոտողների խումբը, որոնց թվում՝ բժիշկներ եւ արվեստագետներ, ուսումնասիրել են փաստաթղթերի հսկայական քանակը, այդ թվում՝ հոլանդացի պոստիմպրեսիոնիստների նամակագրությունը, փոխանցում է BBC–ը։

Փորձագետներն եկել են այն եզրակացության, որ նյարդային նոպան, որն ի վերջո հանգեցրել էր նրան, որ նկարիչն 1888–ին կտրել էր իր ականջը, կարող էր սթրեսի կամ ալկոհոլի չարաշահման հետեւանք լինել։ Սակայն նրանք չեն կարողացել պարզել նկարչի վերջնական ախտորոշումը։

Վան Գոգի առողջական վիճակի մասին հանրահայտ տեսությունները վկայում են, որ նա երկբեւեռ խանգարում, շիզոֆրենիա կամ սիֆիլիս է ունեցել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ