News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի խորհրդարանի նոր կազմը չի կարող երկրի համար «լավ ապագա» ապահովել: ՌԴ պետդումայի ընտրությունները DW-ում այսպես է մեկնաբանել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական կոմիտեի նախագահ Շտեֆան Շեննախը (Ավստրիա):

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի իշխանությունները ԵԽԽՎ դիտորդական առաքելությանը չեն հրավիրել՝ հետեւելու խորհրդարանական ընտրություններին: Շեննախի խոսքով՝ այն, որ Պետդումայի ընտրություններում «միայն մեկ ընդդիմադիր քաղաքական գործիչ է հաղթել՝ նորմալ չէ»:

Շեննախը նաեւ հայտարարել է, որ ԵԽԽՎ-ն Ղրիմի տարածքում անցկացված ընտրությունները չի ճանաչում: «Եթե չենք կարող Ղրիմի տարածք մտնել՝ մեր զեկույցը կազմելու համար, ապա, կներեք, ոչ մեկը չի կարող ճանաչել այն, ինչ այնտեղ տեղի է ունեցել»,- ասել է քաղաքական գործիչը: Նա նաեւ հիշեցրել է, որ դիտորդական կոմիտեի նախագահը ԵԽԽՎ առաքելությանը Ղրիմ այցելելու հնարավորություն ընձեռելու կոչով դիմել էր Ռուսաստանի իշխանություններին, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ