News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իրանի հետ առանց վիզայի ռեժիմը հայ եւ իրանցի տուրօպերատորներին ձեռքում հայտնված խաղաթուղթ է: Այս մասին NEWS.am-ին ասել է Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Էկոնոմիկայի նախարարությունում արդեն քննարկվում է Հայաստանի եւ Իրանի տուրիստական ընկերությունների մասնակցությունը երկու երկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին: Պատրաստվում է նաեւ իրանցի լրագրողների ճանաչողական այցելություն Հայաստան: Քննարկվում են նաեւ Հայաստանում եւ Իրանում միասնական տուրիստական առաջարկի (մեկ ուղեգրով երկու երկրներ այցելելու) եւ այն համաշխարհային շուկայում ներկայացնելու եղանակները:

«Հույս ունենք այս ծրագրերն իրականացնել Հայաստանում Իրանի դեսպանատան օժանդակությամբ՝ Իրանի Մշակութային ժառանգության, արհեստների  եւ տուրիզմի կազմակերպության հետ միասին»,- հավելել է Ապրեսյանը:

Հիշեցնենք, որ 2016-ի օգոստոսի 6-ից Հայաստանի եւ Իրանի միջեւ առանց վիզայի ռեժիմ է գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ