News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնի հետ եւ նրա հետ քննարկել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ եւ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցության հարցեր:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վաղեմի բարեկամ Ստեֆան Դիոնին՝ որպես Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, եւ շարունակել երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացման շուրջ երկխոսությունը:

Նախարար Դիոնը շնորհավորեց Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ եւ նշեց, որ շարունակելու է Հայաստանի հետ փոխգործակցության համակողմանի խորացման ուղղությամբ ջանքերը։

Զրուցակիցները քննարկեցին հայ-կանադական օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցեր, անդրադարձան միջխորհրդարանական կապերին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը։ Երկուստեք կարեւորվեց կանադահայ համայնքի ակտիվ դերակատարությունը հարաբերությունների խորացման գործում։

Հայաստանի եւ Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ՄԱԿ-ի, ԵԱՀԿ եւ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցության հարցեր։

Էդվարդ Նալբանդյանը կանադացի գործընկերոջը ներկայացրեց այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքները, դրանց վերացմանն ուղղված՝ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղված ջանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ