News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը գոհ է սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքից: Այս մասին այսօր` սեպտեմբերի20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ընտրությունները ցույց տվեցին, որ շարունակում ենք վայելել հասարակության վստահությունը, կուսակցությունը բավարարված է իր արձանագրած հաղթանակով: Մեր կողմից առաջադրված թեկնածուների ճնշող մեծամասնությունը ստացել է վստահության քվե եւ ընտրվել:  ՀՀԿ-ի թեկնածուներից շուրջ 160 –ը ընտրվել կամ վերընտրվել է իրենց պաշտոնում: Մենք սատարելով անկուսակցական կադրերին` շեշտը դնում ենք տվյալ թեկնածուների գիտելիքների, վրա եւ այդ պատճառով ՀՀԿ-ն սատարաել է նաեւ մի շարք անկուսակցական թեկնածուների: Մենք ընդհանուր գոհ ենք նաեւ ընտրարշավից եւ արդյունքներից, որոշակի խնդիրներ թեկնածուների հետ կապված ունեցել ենք, բայց չմոռանանք, որ ընտրությունները հենց մրցակցություն են ենթադրում: Շուրջ 10 համայնքներում եղած լոկալ ընտրությունները չեն կարող հարցականի տակ դնել ՀՀԿ-ի վստահությունը»:

Արմեն Աշոտյանը նաեւ ողջունեց Նոր կյանքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի ընտրվելու փաստը` նշելով, որ սա ապացույց է, որ Հայաստանում հնարավոր է ընտրությունների միջոցով հասնել փոփոխությունների. «Մենք քաղաքական մրցակցությունը ողջունում ենք, լավ է, որ նոր կուսակցությունները կարողանում են մրցակցության մեջ մտնել: Սա ցույց է տալիս, որ ընտրությունների միջոցով կարելի է հասնել փոփոխությունների:  Հույս ունենք, որ հոկտեմբերի երկուսին կայանալիք ընտրությունների արդյունքները նույնպես դրական կլինեն»:

Արմեն Աշոտյանը նշեց, որ ՏԻՄ ընտրություններում առաջին տեղը գրավել է «Հանրապետական» կուսակցությունը, իսկ երկրորդը տեղը` անկուսակցականները, որը նշանակում է, որ հասարակության շրջանում այլ քաղաքական ուժերի նկատմամբ վստահություն չկա:

«Առաջին տեղում ՀՀԿ-ն է: Երկրորդ տեղում անկուսակցական թեկնածուներն են, հուսով եմ, որ մի քանի տարի անց երկրորդ տեղում կլինեն քաղաքական ուժերը, ոչ թե անկուսակցականնները: Սա նշանակում է, որ ոչ բոլոր քաղաքական ուժերը տեղերում կարող են մրցունակ ծրագրեր ներկայացնել, վստահություն ունենալ ժողովրդի շրջանում»,-ասաց նա: 

Հիշեցնենք, որ հանրապետությունում սեպտեմբերի 18-ին, ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունեցել միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվել են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ