Հայաստանի շուկան երբեւէ այնքան մեծ չի եղել, որ մեծ քանակության ներդրումներ գրավի, որ շուկայի վիճակով պայմանավորված լինեն ներդրումները. շատ հաճախ ներդրումներով պայմանավորված է լինում շուկայի վիճակը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջին ամիսներին կտրուկ նվազել են ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ:
Նրա խոսքով, ներդրումներն ու շակայի վիճակը դինամիկ կապի մեջ են: «Տվյալ պարագայում եթե լինեն առավել մեծ քանակի ներդրումներ, շուկայի վիճակը եւս կլավանա: Դրա համար կարեւորագույն խնդիրը, որ այս պահին կա, առկա շուկաների օգտագործումն է, այսինքն ՀՀ ներդրումները չպետք է ուղղորդված լինեն միայն Հայաստանի փոքր շուկայի վրա, այլ ավելի մեծ հեռանկարներ ունենան»,-ընդգծեց փոխվարչապետի պաշտոնակատարը: