News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանն ու Սեբաստիան Կուրցը մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ, քննարկեցին համագործակցության ընդլայնման, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացման ուղիները:

2017թ. ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահության նախապատրաստման համատեքստում Սեբաստիան Կուրցը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Ավստրիայի առաջնահերթությունները եւ դրանց իրագործման նպատակով ծրագրվող քայլերը։

Ավստրիայի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումն առաջ մղելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ջանքերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ