News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ, ներկայացրել է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառվել են 18-20-րդ դարերի հայ ազատագրական պայքարի տարիներին պատրաստված պատմական հազվագյուտ դրոշներ ու զինանշանային հորինվածքներ: Բացառիկ նմուշներ են Մեծ Եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշանները:

Հայաստանի եւ Սփյուռքի մի շարք թանգարաններից ներկայացված  ցուցանմուշների մեծ մասը ցուցադրվել է առաջին անգամ: Հայկական զինանշանների ու դրոշների պատկերագրության հազվագյուտ նմուշների թվում են գորգեր, փորագրանկարներ, պաստառներ, արծաթե իրեր, նամականիշեր, բացիկներ, գրքեր ու ալբոմներ, ինչպես նաեւ «Մայր Հայաստան»-ի կերպարով տարբեր հորինվածքներ:

Ցուցադրությունը, ներկա սերունդի համար ուսուցողական ու դաստիարակչական նշանակությանը զուգահեռ, համազգային ակնածանքի ու հարգանքի դրսեւորման յուրատեսակ ուղերձ է գերագույն արժեքի՝ անկախ պետականության եւ դրա խորհրդանշանների հանդեպ:

Ցուցադրության մեջ ներառվել են ՀՑԹԻ-ի, ՀՅԴ Բյուրոյի թանգարանի, Լոս Անջելեսի «Արարատ Էսքիճէան» թանգարանի, Բոստոնի Հայկական թանգարանի, Հայաստանի ազգային արխիվի, Կարեն Յեփեյի հուշ-թանգարանի, Դանիա, Բոստոնի Հայկական ազգային հետազոտությունների ընկերակցության Ռումինիայի հայոց թեմի թանգարանի նմուշները:

Ցուցադրության գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Ամենաշատ