News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն Ռադան անօրինական է ճանաչել Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները, նրա նոր կազմը եւ որոշումները:  Համապատասխան որոշումն ընդունվել է Ղրիմում անցկացված քվեարկության պատճառով: Ընտրությունների օրինականությունը չճանաչելու վերաբերյալ փաստաթղթին հավանություն է տվել Ուկրաինայի  264 ժողովրդական պատգամավոր:   

Որոշման օգտին քվեարկել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության  106 պատգամավոր,  «Ժողովրդական ճակատի» 74 պատգամավոր, «Սամոպոմոչի»-ի 23 պատգամավոր, Արմատական կուսակցությունից 18 պատգամավոր, «Բատկավշչինայից» 15 պատգամավոր, չորս պատգամավոր «Ժողովրդի կամք» խմբից, մեկը` «Վիրոժդեննյա» խմբից,  ինչպես նաեւ 23 անկախ պատգամավոր: Փաստաթղթի օգտին չի քվեարկել  «Ընդդիմադիր բլոկ»-ի ոչ մի պատգամավոր, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:   

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ