News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները կսկսեն երկիր վերադարձնել  փախած այն կոռուպցիոներների ակտիվները, որոնց բռնել են արտասահմանում, գրում է   China Daily-ն:

Աղբյուրի խոսքով, ավելի վաղ գերատեսչության առաջնահերթությունը փախած կոռուպցիոներների անօրինական գործունեության ապացույցների որոնումն էր արտասահմանում, սակայն առաջիկա ամիսներին նախարարության հակակոռուպցիոն նոր նախաձեռնությունը կդառնա Չինաստանից դուրս բերված ակտիվները վերադարձնելը:  Այդ նպատակով, նշել է աղբյուրը, գերատեսչությունն ավելի սերտորեն կաշխատի Չինաստանի Ժողովրդական բանկի եւ հատկապես նրա այն բաժանմունքի հետ, որը զբաղվում է դրամական միջոցների լվացման հետաքննությամբ:    

Բացի այդ, Չինաստանի իրավապահ մարմիններն ավելի սերտորեն կհամագործակցեն արտասահմանցի գործընկերների հետ յուրաքանչյուր առանձին դեպքում, որպեսզի հասնեն փախած կոռուպցիոներների ձերբակալությանն ու վերադարձմանը:  Գերատեսչությունը նաեւ իր հետախուզական տվյալները կտրամադրի գործընկերներին այն երկրներում, որտեղ փախստական կոռուպցիոներներ կան, որպեսզի գտնեն, սառեցնեն եւ վերադարձնեն նրանց ակտիվները:  

Արտասահմանում արդեն չինացի մասնագետների ավելի քան 30 խումբ է աշխատում, որոնք զբաղվում են փախած կոռուպցիոներների փնտրտուքով: Մոտ ժամանակներս ակնկալվում է Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի երկրներից մի քանի փախստական կոռուպցիոների վերադարձումը Չինաստան: 

Չինաստանի Հանրային անվտանգության նախարարությունը մայիսի սկզբին կոռուպցիայի կամ պաշտոնեական հանցագործությունների մեջ կասկածվող եւ արտասահմանում թաքնվող անձանց հետախուզման նոր արշավ է սկսել: Արշավը ստացել է «Աղվեսի որս 2016» անվանումը: Օգոստոսի կեսին նախարարությունը հայտնել է, որ Չինաստանի իրավապահ մարմիններին հաջողվել է հատուկ գործողության շրջանակում երկրի 409 քաղաքացու ձերբակալել, որոնց նկատմամբ հետախուզում էր հայտարարված եւ որոնք թաքնվում էին արտասահմանում:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ