News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը հայտարարել է, որ դադարեցնում է սեփական քոնսալթինգային բիզնեսը՝ Tony Blair Associates ընկերության եւ դրա հետ կապված Firerush ու Windrush վենչուրային կառույցների գործունեությունը, հայտնում է The Guardian-ը:

Բլերի խոսքով՝ ինքը մտադիր է կենտրոնանալ ոչ կոմերցիոն գործունեության վրա եւ դրա համար պատրաստ է ծախսել Tony Blair Associates ընկերության վաստակած բոլոր միջոցները:

«Քոնսալթինգային նախագծերից միայն մի փոքր մաս կպահեմ՝ եկամուտ ստանալու համար, բայց ժամանակիս 80 տոկոսը կտրամադրվի ոչ կոմերցիոն հատվածում անհատույց աշխատանքին»,- հայտարարել է նախկին վարչապետը:

Պարբերականը հիշեցնում է, որ Բլերի քաղաքական եւ կոմերցիոն շահերը հաճախ են միահյուսվել, հատկապես Մերձավոր Արեւելքում, որը հաճախակի քննադատության է արժանացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ