News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թեհրանն ու Անկարան կարող են առաջատար դեր կատարել տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում, մասնավորապես՝ Սիրիայում եւ Իրաքում: Irna-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Նրա խոսքով՝ Իրանը «միշտ բարեկամ եւ եղբայրական երկրի՝ Թուրքիայի կողքին կլինի»: «Իրանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնել բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի եւ արդյունաբերության»,- հավելել է նա:

Ռոուհանին ընդգծել է, որ երկու երկրների մասնավոր հատվածներն էլ երկկողմ համագործակցության զարգացմանն ավելի մեծ աջակցության կարիք ունեն:

Անդրադառնալով Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձին՝ Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը խորապես տխրել է այդ իրադարձության առիթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ