News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Շառլոթ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ ոստիկանների կողմից գնդակահարված տղամարդը զինված էր:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Օքլահոմայում ոստիկանները աֆրոամերիկացու են գնդակահարել: Սպանվածի ընտանիքի անդամները եւ ընկերները պնդել են, որ նա զինված չի եղել, իսկ ձեռքին գիրք է եղել: Ոստիկանությունն էլ հայտարարել էր, որ տղամարդուն գնդակահարել են, քանի որ նա պոտենցիալ վտանգ էր ներկայացնում: Ավելի ուշ ոստիկանները խոստովանել են, որ նա զինված չէր: Միջադեպի հետ կապված Շառլոթում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք վերածվել են անկարգության, որոնց ընթացքում 10-ից ավելի ոստիկաններ են տուժել:

Սակայն այսօր Շառլոթի ոստիկանության ղեկավար Քերր Փութնին հայտարարել է, որ ատրճանակը գտնվել է: Նրա խոսքով՝ ոստիկանները բարձրաձայն եւ հստակ հրահանգել են տղամարդուն դուրս գալ մեքենայից, երբ նա մեքենայից դուրս է եկել, ձեռքին ատրճանակ է եղել, եւ նա սպաներին սպառնացել է: Փութնին նաեւ հայտարարել է, որ գիրքը գտնել չի հաջողվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ