News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է վերանվանել երեք ու լուծարել մեկ նախարարություն: Սեպտեմբերի 22-ին՝ Կառավարության նիստի ժամանակ, Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկվում է վերանվանել Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն, իսկ Տրանսպորտի ու կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

Քաղաքաշինության նախարարությունն առաջարկվում է լուծարել: Դրա փոխարեն կստեղծվի Ճարտարապետության եւ մշակութային արժեքների պաշտպանության պետկոմիտե:

Այս առաջարկները նախնական են: Ավելի ուշ, երբ Կառավարությունը կկազմի նոր ծրագիրը ու կներկայացնի այն, անհրաժեշտության դեպքում կքննարկվեն նաեւ կառուցվածքային փոփոխությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ