News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամերիկյան լրագրող Մարկ Ստրասերը իր հոդվածում անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու հնարավորությանը:

«Ադրբեջանը նախատեսում է հաջորդ տարի կրկնապատկել իր ռազմական ծախսերը: Այդ գումարների մեծշ մասն ուղղվելու է Ադրբեջանի բանակի մոդեռնիզացմանը: Արդյոք, դա Հայաստանի հետ Ղարաբաղի համար պայքարի նոր ռաուդի նախաբա՞ն է»,- իր բլոգում գրել է Foreign Policy պարբերականի լրագրող Մաքս Ստարսերը:

Նա նշում է, որ վերջին ամիսներին ԼՂ հակամարտության շփման գծում աճել է լարվածությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունները ոչ մի տեղ չեն տանում:

Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դաժան պատերազմ են մղել Լեռնային Ղարաբաղում, որի արդյունքում Ադրբեջանը կորցրել է իր տարածքների մի մասը:

«Բայց այդ պատերազմն ընթանում էր այն ժամանակ, երբ փլուզվում էր ԽՍՀՄ-ը: Այս անգամ ամեն բան այլ կերպ կարող է դասավորվել: Ադրբեջանի ՀՆԱ-ն, կազմում է 46,1 մլրդ դոլար, իսկ Հայաստանինը` 11,9 մլրդ դոլար: Բաքուն լավ հարաբերություններ ունի իր բոլոր հարեւանների հետ, այդ թվում Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի ու Թուրքիայի, ինչպես նաեւ գերտերություններ ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ: Այնինչ Հայաստանը «ավելի քիչ  սիրելի» է: Վրաստանի հետ հարաբերությունները սառն են, իսկ Թուրքիայի հետ ընդհանրապես հարաբերություններ չկան: բայց Հայաստանում են գտնվում ռուսական ռազմակայանները: Իհարկե, կարող է ոչինչ էլ տեղի չունենա առաջիկա տարիներին, բայց եթե, այնուամենայնիվ,  պատերազմ սկսվի, Ադրբեջանը պատրաստ կլինի նման շրջադարձի»,- ամփոփել է հոդվածի հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ