News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը Վրաստան այցի ժամանակ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հետ քննարկել է Ջավախքի հայկական դպրոցներում առկա մի շարք խնդիրներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախարար Լեւոն Մկրտչյանը՝ նշելով, որ որոշում է ընդունվել այդ խնդիրները վերացնելու համար ձեւավորվել  աշխատանքային խմբեր։

«Շատ կարեւոր հանդիպում եմ ունեցել նախարարի հետ, համագործակցության ամբողջ փաթեթի մեջ քննարկեցինք հայկական դպրոցների հիմնահարցը։ Դպրոցներում կան մեթոդական խնդիրներ, այսինքն՝ թարգմանված դասագրքեր կան, որոնք առանց մեզ են թարգմանվում եւ  բավականին վատ որակի են, խնդիր է նաեւ, որ չկա մեր մասնակցությունը ուսուցիչների վերապատրաստման ժամանակ, բացի այդ ուսուցման  բիլինգվատ  մեթոդ կա, երբ նույն առարկան մի մասը վրացերեն են անցնում, մյուս մասը՝ հայերեն, այդ մեթոդը կփորձենք ուղղել։ Պայմանավորվեցինք բոլոր հիմնահարցերը, որոնք  կողմերը ունեն, փորձենք լուծել։ Դրա համար էլ կձեւավորենք աշխատանքային խմբեր՝ երկու երկրների երեք աշխատանքային խումբ՝ հանրակրթության, միջին  մասնագիտական եւ  բարձրագույն կրթության եւ գիտության»,-ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը նշել էր, որ Ջավախքի հայկական դպրոցները հետզհետե վրացականացվում են։ Նրա խոսքով՝ հայկական դպրոցների խնդիրներից լրջագույնը  հենց Ջավախքի հայկական դպրոցներում կրթության դասավանդման լեզուն վրացերենով իրականացնելու վերաբերյալ օրենքի ընդունումն է, նաեւ ուսուցիչների նախապատրաստման, տարբեր առարկաների դասավանդման մեթոդների, հայկական դասագրքերի ձեռքբերման, դպրոցների տարրական պայմանների ապահովման խնդիրներ։

Նշենք, որ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հրավերով ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը  սեպտեմբերի 12-ից 14-ը մեկնել էր Վրաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ