News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտնել է, որ երկրի կառավարությունն ամենայն հավանականությամբ չի վավերացնի Եվրոպական Միության եւ Ուկրաինայի միջեւ ասոցացման համաձայնագիրը` նկատի առնելով ապրիլյան հանրաքվեի արդյունքները, որի ընթացքում հոլանդացիները դեմ են հանդես եկել այդ պայմանագրին, հայտնում է BBC-ն: http://www.bbc.com/

«Կարծում եմ, որ ի վերջո մենք չենք վավերացնի համաձայնագիրը», - հայտնել է Ռյուտտեն, ելույթ ունենալով խորհրդարանում:   

ԵՄ-ի նորմերին համապատասխան, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց առաջ, պետք է վավերացվի միության անդամ բոլոր երկրների կառավարությունների կողմից:   Իմիջիայլոց, Ռյուտտեն հույս է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա շարունակել բանակցությունները ԵՄ-ի անդամ  27 երկրի հետ:

Նիդերլանդների բնակիչները ապրիլին խորհրդատվական հանրաքվեի ընթացքում դեմ են քվեարկել Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման համաձայնագրին: Դեմ է հանդես եկել քաղաքացիների 61 տոկոսը, կողմ` 38,2 տոկոսը: Մասնակցությունը 32 տոկոս է կազմել անհրաժեշտ 30 տոկոսի պարագայում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
Ամենաշատ