News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մինչեւ հաջորդ շաբաթվա վերջ մենք կունենանք ամբողջությամբ նոր կառավարություն։

Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, կառավարման համակարգում փոփոխությունների գործընթացը շարունակական է լինելու։ «Իհարկե թերություններ միշտ եղել են եւ կլինեն։ Մեր խնդիրը պետք է լինի արդյունավետ կառավարելը։ Մենք հանրապետականներս վարչապետ Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն ենք, եւ անելու ենք ամեն ինչ, որ նրա կաբինետը հաջողի»,- նշել է Շարմազանովը։

Նա նաեւ խոսել է նախօրեին տեղի ունեցած զորահանդեսից, նկատել, թե մեր զինված ուժերի տեխնիկական համալրման հետ կապված որեւէ կասկած չպետք է ունենալ։ «Դրական եմ գնահատում իրականացված աշխատանքը։ Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը դեռ երկար ժամանակ մնալու է ամուր անվտանգության համակարգ ունենալը»,- ասել է նա։

Մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները պետեկամուտների կոմիտեի հնարավոր տրոհման եւ Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկության վերաբերյալ՝ Շարմազանովը ասել է, թե ՊԵԿ-ի նախագահ Հովսեփյանին անձնապես է ճանաչում։ «Նա սկզբունքային եւ պրոֆեսիոնալ անձնավորություն է, նրա անունը ներկրման կամ արտահանման, որեւէ ապրանքի լոբբինգի հետ չի կապվում։ Դա շատ կարեւոր է, այսինքն նա չունի շահեր։ Հովհաննես Հովսեփյանը որպես ՊԵԿ նախագահ աշխատում է շատ արդյունավետ»,- ասել է ՀՀԿ խոսնակը, իսկ հարցին, թե ՊԵԿ նախագահը միլիոնատեր է դարձել պետական պաշտոն զբաղեցնելով, պատասխանել է. «Միլիոնատեր լինելը վատ չէ, վատ է՝ ոչ սեփական քրտինքով, անազնիվ ձեւով միլիոնատեր դառնալը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ