News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կառավարության անդամներն առաջին հերթին առաջնորդվում են համատեղ արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությամբ։ Այս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով իր եւ վարչապետ Կարեն Կարապետյանի միջեւ բանավեճը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու 2011 թվականին դեռեւս պատգամավոր Մինասյանը այն ժամանակվա Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մասին ասել էր, որ նա լավ մենեջեր է, բայց վատ քաղաքական գործիչ, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Դա այն ժամանակ էր»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Կառավարության նիստում Կարեն Կարապետյանն առաջարկեց վերակազմավորել Էկոնոմիկայի նախարարությունը եւ ընդլայնել նրա լիազորությունները բիզնեսի հետ աշխատանքի առումով։ Մի շարք կառույցներ դուրս կբերվեն գերատեսչության կազմից։ Մինասյանը հրապարակավ կասկածի տակ դրեց վարչապետի որոշման իրավացիությունը։ Արծվիկ Մինասյանի վերանշանակման հարցը դեռ բաց է մնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ