Մենք հետեւում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող գործընթացներին: ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի նախկին դեսպան, Իսրայելի ԱԳ նախարարության եվրասիական դեպարտամենտի ղեկավար Ռաֆայել Հարպազը:
Նրա խոսքով՝ Իսրայելն իսկապես հավատում է եւ հույս ունի, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ ուղին խաղաղ ճանապարհն է: «Մեր տարածաշրջանում մենք այդպիսի փորձ ունենք: Մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարությամբ միջազգային ջանքերը արդյունք կունենան, եւ մենք աջակցում ենք այդ ջանքերին: Իսրայելը Հայաստանի հետ եւս լավ հարաբերություններ ունի: Մենք խաղաղություն ենք ցանկանում: Եթե խաղաղություն լինի, ապա տարածաշրջանի տնտեսական պոտենցիալը կաճի»: