News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տեխնոլոգիաներից անկախ` ազատ մամուլի հիմնարար սկզբունքները մնում են անփոփոխ: Այս մասին սեպտեմբերի 23-ին մեկնարկած «Թվապատում 2016» թվային միջավայրում ստեղծվող լրագրողական պատմություններին նվիրված երկօրյա կոնֆերանսի շրջանակում ասաց  ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի տեղակալ Բարբարա Դեյվիսը։

«Արագ զարգացող մեդիա տեխնոլոգիաները փոխել են գաղափարներ արտահայտելու մեր միջոցները, սակայն տեխնոլոգիաներից անկախ` դրանք, ներառելով հարգանք ժողովրդավարական սկզբունքների հանդեպ եւ մասնագիտական էթիկա, մնում են անփոփոխ: «Թվապատում»-ը մեզ բոլորիս միավորում է լրագրողական նոր ձեւաչափում:», – ասաց նա։

Արդեն երկրորդ տարին անցկացվող «Թվապատում» կոնֆերանսը հնարավորություն է տալիս լրագրողներին եւ մեդիադաշտի մյուս մասնագետներին հանդիպել եւ խոսել լրագրողական բովանդակության ստեղծման արդի փորձի, նոր ձեւաչափերի ու գործիքների, տեղական ու միջազգային դաշտի միտումների ու ձեռքբերումների մասին:

Արդեն ավանդական դարձող «Թվապատում» միջոցառումների շարքն անցկացվում է  «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:

Մատենադարանի Մեծ դահլիճում տարբեր երկրներից ժամանած մասնագետների մասնակցությամբ կծավալվեն քննարկումներ եւ զրույցներ հետաքննական լրագրության, հակամարտությունների լուսաբանման, մեդիայի նոր գործիքների եւ միտումների թեմաների շուրջ:

Երկօրյա կոնֆերանսը կկայանա սեպտեմբերի 23-24-ին Մատենադարանում, որին կհաջորդի «Թվապատում 2016. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ