News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դերասան Ժերար Դեպարդիեն Ֆրանսիային քննադատել է «հիմարների եւ գարշահոտ պանրի» համար, հայտնում է Sky News-ը:

Դերասանի խոսքով՝ իր երկիրը զվարճանքի այգու վերածվելու վտանգի է ենթակա, որը բաղկացած է զբոսաշրջիկներին գրավելու կարծրատիպերից: Դեպարդիեն հայտարարել է, որ Ֆրանսիան կարող է «արտասահմանցիների համար Դիսնեյլենդ  դառնալ:

Պատասխանելով այն հարցին, թե իրեն ֆրանսիացի համարո՞ւմ է, դերասանն ասել է. «Ո՛չ, ես աշխարհի քաղաքացի եմ: Ֆրանսիան արտասահմանցիների համար Դիսնեյլենդի վերածվելու վտանգի  է ենթակա, որը բնակեցված է հիմարներով, որոնք զբոսաշրջիների համար գինի եւ գարշահոտ պանիր են արտադրում»: Դեպարդիեն հավելել է, որ այլեւս ազատություն չկա, իսկ մարդկանց մանիպուլյացիայի են ենթարկում:

Դրանից զատ, դերասանը նշել է, որ Իտալիան իր մշակույթն ու ինքնությունը չի կորցրել, քանի որ երկտասարդ երկիր է, «ծնվել է Գարիբալդիի հետ», ի տարբերություն Եվրոպայի կեսի, որը «մի փոքր ֆաշիստական» է դարձել միգրանտների վախից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ