News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվան կոչ է անում կանխել Սիրիայում հրադադարի մասին ՌԴ ու ԱՄՆ-ի միջեւ համաձայնագրի ձախողումը, օբյեկտիվ հետաքննել դրա իրագործմանը խանգարող միջադեպերը Դեր Զորում ու Հալեպում: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ –ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հիմա գլխավորը այդ պայմանավորվածությունների ձախողումը կանխելն է, Դեր Զորում ու Հալեպում դրանց իրագործմանը խոչընդոտող միջադեպերն օբյեկտիվ ու անաչառ հետաքննելը, առավել եւս որ քիչ չեն նրանք, ովքեր ուզում են ձախողել սիրիական կարգավորման հարցում համաձայնեցված մոտեցումները», -հայտնել է Լավրովը:

Երեքշաբթի գիշերը սիրիական արաբական Կարմիր կիսալուսնի ու ՄԱԿ-ի հումանիտար կազմակերպությունների համատեղ շարասյունը ենթարկվել է գնդակոծությունների Ուրում ալ Կուբրա շրջանում, Հալեպ քաղաքից հյուսիս- արեւմուտք: Շարասյունում 31 բեռնատարներ էին ՝ 78 հազար մարդու համար օգնությունով: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով 18 բեռնատարներ ոչնչացվել են, զոհվել է Կարմիր կիսալուսնի մեր աշխատակից ու առնվազն 20 խաղաղ բնակիչ: Շարասյան վրա եղել են ՄԱԿ-ի ու Կարմիր կիսալուսնի լոգոտիպերը, այն արեւելյան շրջաններ հասցնելու թույլատվությունը ստացվել էր Դամասկոսից ու զինված ընդդիմությունից:

Ռուս զինվորականները ուսումնասիրելով տեղում արված նարահանումները, հայտնել են, որ շարասյան վրա լիցքերի  նշաններ չեն հայտնաբերվել, եղել են միայն հրդեհի հետքեր, որը ժամանակային առումով համընկել է Հալեպում «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման հարձակման սկզբին: ՌԴ ՊՆ-ն հրապարակել է անօդաչուից շարասյան տեսադիտարկման կադրերը ՝ հայտնելով, որ դրանցում երեւում է, թե ինչպես են գրոհայինները հետեւում շարասյանը մեծ տրամաչափի ականանետով պիկապով: Բացի դրանից ՊՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ կոալիցիայի անօդաչուն, որն ունակ է հարվածներ հասցնել ցամաքային օբյեկտներին, թռչում էր այն շրջանում, որտեղ ավտոշարասյունն էր: Պենտագոնում վստահեցնում են, որ կոալիցիայի ավիացիան չի թռչել այն շրջանում, որտեղ գնդակոծման է ենթարկվել հումանիտար շարասյունը: Սակայն ՌԴ ՊՆ տվյալներով ամերիկյան անօդաչուն լքել է շարասյան վրա հարձակման գոտին՝ կատարվածից հետո մոտ կես ժամ հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ