News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թվով 17-րդ «Մեգի» թայֆունը մոտենում է Չինաստանի առափնյա շրջանին: Կանխատեսումների համաձայն, այն չինական Ֆուցզյան եւ Հուանդուն նահանգների ափերին կհասնի արդեն սեպտեմբերի  28-ին, հայտնում է «Սինհուան», վկայակոչելով Պետական օդերեւութաբանական կենտրոնին:   

Սեպտեմբերի 24-ի առավոտյան ժամը 5-ի դրությամբ թայֆունը գտնվել է Թայվանի Թայդունի շրջանի հարավ-արեւելքից 1780 կմ-ի վրա, էպիցենտրի մոտակայքում քամու արագությունը 23 մ/վ է կազմել:

Օդերեւութաբանները կանխատեսում են, որ «Մեգին» 20 կմ/ժ արագությամբ կշարժվի հյուսիս-արեւմտյան ուղղությամբ եւ Չինաստանի առափնյա շրջանին կհասնի  սեպտեմբերի 28-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ