Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխել 51-ամյա տղամարդու:
Ըստ բժշկի հայտարարության՝ տղամարդը նույն օրը Երեւանի Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:
Պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 13.50-ին, Երեւանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 շենքի մոտ տղամարդուն դիտավորությամբ վրաերթի է ենթարկել «Բիուայդի» տաքսի ավտոմեքենայի 34-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն: