Պակիստանի ՌՕՈւ օդանավը կործանվել է ուսումնամարզական թռիչքի ժամանակ: Reuters-ի փոխանցմամբ՝ F-7 օդանավը վայր է ընկել Ջամրուդ քաղաքից ոչ հեռու, օդաչուն զոհվել է: Վթարի պատճառով երկրի վրա տուժածներ չկան: Ընթանում է հետաքննություն: