News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը Reddit-ի օգտատերերին ներկայացրել է «Արդարությունը Հայաստանում» խնդրագիրը եւ պատասխանել է Հայաստանի մասին նրանց հարցերին:

Նրա խոսքով՝ արշավը գործարկվել է ամբողջ աշխարհում մտահոգ հայերի կողմից, որոնք կարծում են, որ Հայաստանի քաղաքական ղեկավարները պետք է մարմնավորեն իմաստություն, դիվանագիտություն, մտավոր ունակություններ, կարեկցանք, արդյունավետ եւ հեռատես մտածելակերպ, որը կբավարարի հայ ժողովրդի պահանջները: Նա կոչ է արել ոչ ասել կաշառակերությանը, մենիշխանություններին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, անիրավահավասարությանը եւ անարդար ընտրություններին:

Պատասխանելով հարցերին՝ Թանկյանը նշել է, որ իր կարծիքով կաշառակերության բացակայությունը մշակութային, այլ ոչ թե տնտեսական գործոն է: Միաժամանակ նա նշել է, որ միայն ժամանակը ցույց կտա, թե կարող է արդյոք նոր կառավարությունը ինչ-որ բան փոխել: «Մենք չպետք է սպասենք փրկչի: Հայաստանում կան շատ երիտասարդ, լավ կրթված մարդիկ, քաղաքացիական հասարակություն, որոնք կարող են այնպիսի որակավորում ստանալ, որ կարող են կառավարել»,- ասել է Թանկյանը:

Նրա խոսքով՝ գլխավորն այն է, որ նոր կառավարությունը անհապաղ ընտրական համակարգի բարեփոխումներ կատարի:

Ի թիվս այլ հարցերի՝ Թանկյանից հարցրել են, թե նա դիտարկում է արդյոք Հայաստանում կամ որեւէ այլ տեղ քաղաքական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունը: Երաժիշտը պատասխանել է, որ ինքը դիտարկում է, սակայն վստահ չէ, թե երբեւէ ինքն ավելի լավ տեսլական կունենա, քան հիմա որպես անկուսակցական նկարիչ կամ ակտիվիստ:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական հարցերին, Թանկյանը նշել է, որ զարգացման համար Արցախում խաղաղություն է պետք, Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ Հայաստանը պետք է դառնա քաղաքացիական տրամադրություններով երկիր: Այդ դեպքում տարածաշրջանում խաղաղություն եւ բարգավաճում կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ