News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն այլեւս չի համաձայնի Սիրիայում միակողմանի քայլերի, հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սիրիայում խաղաղության վերականգնումը գրեթե անհնար խնդիր է դարձել, քանի որ երկրում հարյուրավոր զինված խմբավորումներ են գործում, իսկ երկրի տարածքը ռմբակոծում են բոլոր նրանք, «ովքեր չեն ալարում»,- նշել է նա:

Ռուսաստանը բազմիցս հայտնել է, որ Սիրիայում օդային հարվածների համար թիրախները մանրակրկիտ ընտրում է, իսկ այն մեղադրանքները, որ Ռուսաստանը իբրեւ հարվածներ է հասցնում Սիրիայում քաղաքացիական օբյեկտերին, նույնպես երբեք որեւէ հաստատում չեն ունեցել:

Սիրիական Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը քննարկելու համար սեպտեմբերի 25-ին ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ է գումարվել ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի նախաձեռնությամբ՝ սիրիական բանակի հարձակման կապակցությամբ, որի նպատակն է քաղաքից դուրս մղել ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրայի» ու այսպես կոչված զինված ընդդիմության զինյալներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ