News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նոր վարչապետը պետք է կոռուպցիայի համար պատժի խիստ, թեկուզեւ ցուցադրաբար: Այս մասին լրագրողներին սեպտեմբերի 26-ին ասել է Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում ու նոր Կառավարության աշխատանքի հեռանկարները:

Մակարյանի խոսքով, խնդիրն այն է, որ Հայաստանում յուրաքանչյուր նոր վարչապետ լիարժեք չի ստանձնում սահմանադրական լիազորությունները: Եվ երբ գալիս է ժամանակը՝ նախագահը կամ խորհրդարանը կարող են նրան մեղադրել անգործության մեջ ու դրան վարչապետն արդեն առարկել չի կարող: «Դրա համար էլ նոր վարչապետը պետք է պահանջի ինքնուրույնության այն աստիճանը, որը նրան տալիս է Սահմանադրությունը: Իսկ եթե չի ուզում ՝ ապա չարժե գործի անցնել»- ասել է ՀԿ ղեկավարը:

Գագիկ Մակարյանի խոսքով վարչապետը պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի արմատախիլ անի կոռուպցիան, այդ թվում միջին ու ստորին օղակներում: Նախարարական պաշտոններին նա կարող է նշանակել մարդկանց, որոնք մտադիր չեն ձեռքերն աղտոտել: «Բայց դատարաններում, զանազան պետական հաստատություններում, տեղական իշխանությունների մակարդակում կոռուպցիան դրանից ինքն իրեն չի վերանա, եթե այն չպատժվի»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
 Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
Ամենաշատ