News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՅԴ-ՀՀԿ հուշագրում նշված չեն պաշտոնների անուններ,  նման պայմանավորվածություն չի եղել: Այս մասին Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 26-ինն ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Արծվիկ Մինասյանի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատվելուն։

«Հուշագրում նշված չեն պաշտոնների անուններ, հուշագրում մենք որևէ նման պայմանավորվածություն չունեինք: Ունեինք պայմանավորվածություն քանակների հետ, որ երեք դաշնակցական մեր գործընկերները պետք է լինեն կառավարության կազմում, և մենք դա պահպանում ենք և կպահպանենք: Իսկ մնացածը, թե ով որտեղ կլինի, համբերեք, դուք տեղյակ կլինեք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին, թե Արծվիկ Մինասյանը չբավարարե՞ց ՀՀԿ-ի պահանջները, այդ պատճառո՞վ է հեռանում իր պաշտոնից, ասել է․

«Այսօր մենք ունենք նորանշանակ վարչապետ, ձևավորվում է նոր կառավարություն, նոր մոտեցումներ են, նոր գործիքներ, նպատակահարմարությունն այն է, թե ով որտեղ ավելի օգտակար ու պիտանի կլինի: Գնահատելով և ավելի առավելություն տալով Արծվիկ Մինասյանին այլ ոլորտում, հնարավոր է նա տեղափոխվի այլ պաշտոնի»։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ նորանշանակ վարչապետը կատարում է այն գործողությունները, որոնք որդեգրել է ՀՀԿ-ն:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ  Կարեն Կարապետյանը կառավարությունը ձեւավորում է  իր ընկերներով, ասել է․«Մեր մեջ չկան թաղային, ընկերական հարաբերություններ, մեր մոտ կան թիմային հարաբերություններ: Եվ բոլորը մեր թիմի անդամներն են: Հայաստանը փոքր երկիր է, և հնարավոր է, որ բոլորը մեկը մեկի հետ ունենան հարաբերություններ»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել է, որ կուսակցություննեի դերակատարությունըխորհրդարանում  կմեծանա 2017 թվականի ընտրություններից հետո։ Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է  նաև վերջին օրերին շրջանառվող տեղեկությանը, թե ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանն իշխանություններից նեղացած է իր պաշտոնանկության համար և անգամ չմասնակցեց նախարարությունում նոր նախարարի ներկայացման գործընթացին և առաջիկայում ՀՀԿ ԳՄ անդամ էլ չի լինի: «Նման խնդիր չունենք, իմ տեղեկություններով՝ Գագիկ Բեգլարյանը Հայաստանում չի եղել»,- ասաց Բաղդասարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ